Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ անասնաշուկա է բացվել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, Ռազմավարական Զարգացման Գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անասնաշուկան կառուցվել է Ռազմավարական Զարգացման Գործակալության կողմից, որը ֆինանսավորում է Շվեկցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությունը: Անասնաշուկայի բացման նպատակն է խթանել խոշոր եղջերավոր անասունների առևտուրը Սյունիքի տարածաշրջանում:

Սյունիքի և Վայոց Ձորի տարածաշրջաններում գործող անասնապահական շուկան կառուցվել է «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» նախագծի շրջանակներում: Այն հնարավորություն կտա ֆերմերներին բերել մեկ միասնական կազմակերպված շուկա և բարենպաստ պայմաններ ստեղծել կողմերի համար՝ իրականացնելու անասունների առքուվաճառքի առևտրային գործարքներ: Կկիրառվեն առևտուրը խթանելու նոր մեթոդներ, որոնք կնպաստեն ֆերմերների կարողությունների զարգացմանը` նրանց անընդհատ մատուցելով գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն:

Անասնաշուկա-համալիրի տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին վարչական-գործարար բաժնի, դեղանյութի և ագրովաճառակետ-ցուցասրահների, հանրային սննդի սրահների հնարավորություններն ու նպատակային գործառույթները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին՝ շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և զարգացման ուղղվածություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար` հավելելով. «Գնահատելի է նաև Սյունիքի մարզպետարանի հետևողականությունն ու ակտիվ համագործակցությունը, գյուղապետերի ճիշտ աշխատանքը, ինչի շնորհիվ աշխատանքները կատարվել են որակով և ավարտվել նախատեսված ժամկետներում»:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Lուկաս Գասսերը նկատեց, որ Սյունիքը շատ նման է իր հայրենիքին` Շվեյցարիային:«Ինձ համար մեծ հաճույք է լինել Սյունիքիում, որտեղ գեղեցիկ լեռներ կան, որտեղ ապրող մարդիկ հպարտ են և հայտնի են որպես լավ զինվորներ: Ես Սյունիքի և Շվեյցարիայի միջև մեծ նմանություններ եմ տեսնում. կարծում եմ՝ իրականացվող ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացումը: Մենք կշարունակենք համագործակցությունը, կիրականացնենք անասնապահության և գյուղմթերքի արտադրության խթանող ծրագրեր թիրախային 100 համայնքներում: Սյունիքի հաջող փորձը մեզ դրդեց ծրագիր սկսել նաև Վայոց ձորում: Շնորհավորում եմ բոլորիս անասնապահական շուկայի բացման կապակցությամբ,- նշեց դեսպանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, խոսելով անասնաշուկայի կարևորության մասին, ընդգծեց.

«Անասնապահական շուկայի բացումն անկասկած դրական խթան կհանդիսանա տարածաշրջանում անասնապահության զարգացման համար, ուստի, երախտիքի խոսք եմ ուզում փոխանցել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Լուկաս Գասսերի: Շվեյցարիայի կառավարության և նրա ֆինանսական զորակցությամբ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար և զարգացման ծրագրերին նոր չէ, որ ծանոթանում ու գնահատում են սյունեցիները: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են այնպիսի մեծածավալ ծրագրեր, ինչպիսիք են անասնապահության զարգացման ծրագրերը Գորիսի և Սիսիանի 40 համայնքներում , «Շուկաներ Մեղրիի համար», «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրերը. վերջինիս արդյունքում՝ Գորիսում փախստականների համար կառուցվեց 22 բնակարանոց շենք: Միայն նշված ծրագրերը կյանքի կոչելու համար ներդրվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է ունենալու և դրա արդյունքում լուծում են ստանալու համայնքներում ծառացած բազում խնդիրներ»:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը