Կարճաղբյուրցիները հավանություն տվեցին Սեւանա լճում ձկնաբուծական նոր տնտեսության հիմնմանը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում կայացավ հանրային քննարկում՝ նվիրված «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից ներկայացված փորձնական մոդելային ցանցավանդակային տնտեսության ծրագրի նախնական գնահատմանը: Այն նախաձեռնել էր Կարճաղբյուրի գյուղապետարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը, հանրային քննարկմանը մասնակցում էին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Ա. Աղաջանյանը, «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Հ. Մկրտչյանը, Կարճաղբյուր համայնքի բնակիչներ,Գավառի«Օրհուս» բնապահպանականտեղեկատվականկենտրոնիաշխատակիցները:

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Ա. Աղաջանյանի, «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Գեւորգյանի, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Հ. Մկրտչյանի հավաստիացումների համաձայն՝ Սեւանա լճում ցանցավանդակային տնտեսության ստեղծումը հիմնվում է բացառապես միջազգային փորձի եւ ստանդարտների վրա, էականորեն բացասական ազդեցություն չի թողնելու Սեւանի էկոհամակարգի վրա, գործընթացները լինելու են վերահսկելի եւ կառավարելի:

Ցանցավանդակային եղանակով բուծվելու են միայն իշխան ձկան «գեղարքունի» եւ «ամառային բախտակ» տեսակները: Ցանցավանդակներն ունենալու են 25 մետր տրամագիծ եւ մինչեւ 14 մետր խորություն: Ապրանքային ձկան տարեկան արտադրությունը կհասնի մինչեւ 600 տոննայի: Մայրական վտառն այժմ ձեւավորվում է Շորժայի փորձարարական ցանցավանդակային տնտեսությունում: 2016 թվականին «Սեւանի իշխան» ԲԲԸ կողմից Սեւանա լիճ բաց կթողնվի մանրաձկան առաջին խմբաքանակը:

«Սեւանի իշխան» ԲԲԸ տնօրենը պարզաբանեց նաեւ, որ Կարճաղբյուրում կառուցվող ձկնաբուծարանում, ուր պահպանվելու է իշխանի մայրական կազմը եւ աճեցվելու է մանրաձուկը, ինչպես նաեւ արդյունագործական նշանակության ձկան վերամշակման գործարարնում բացվելու է մինչեւ 300 աշխատատեղ: Բացի այդ, ընկերությունը համայնքում պարտավորվում է իրականացնել սոցիալ-տնտեսական եւ կենսական կարեւորության մի շարք ծրագրեր:

Պարզաբանումների արդյունքում՝ քննարկմանը մասնակից Կարճաղբյուր համայնքի բնակիչները հավանություն տվեցին «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման» ծրագրին:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում