Արարատի մարզում Թանգարանային գիշերը կմեկնարկի Մեծ Եղեռնին վերաբերող ցուցադրությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Թանգարանային գիշեր» նախագծի շրջանակներում, Արարատի մարզի Զանգակատուն համայնքի Պարույր Սեւակի տուն-թանգարանում, մայիսի 16-ին տեղի կունենան հագեցած ծրագրով միջոցառումներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ կրթության բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ միջոցառումների մեկնարկը կտրվի եղեւնաշար ծառուղու երկայնքով տեղադրված լուսավորվող էկրանների վրա զետեղված՝ Մեծ Եղեռնին վերաբերվող լուսանկարների եւ հոդվածների ցուցադրությամբ: Թանգարանի տարածքում հնչելու են Կոմիտասի «Պատարագի», Մոցարտի «Ռեքվիեմի», ինչպես նաեւ Սեւակի ստեղծագործությունների ձայնագրությունները` հեղինակի կատարմամբ:

«Թանգարանի սրահում գրականագետները կկարդան «Կոմիտասի եւ հայ ժողովրդի նույնության եւ հարատեւության գաղափարը Պարույր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պոեմում՚ թեմայով դասախոսություն, իսկ պրոցականները կարտասանեն պոեմից հատվածներ: Դրան կհաջորդի դարձյալ դասախոսություն` «Եռաձայն պատարագ» պոեմի 50-ամյակի կապակցությամբ: Այդ դասախոսությունը կկրի «Պատգամ ապրողներին» խորագիրը»,- տեղեկացրեց պատասխանատուն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց, որ «Թանգարանային գիշեր» նախագծի շրջանակներում նախորդ տարի տուն-թանգարան է այցելել 358 մարդ` Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, մայրաքաղաքից եւ Արցախից:

Արարատի մարզի մյուս` Արարատ գյուղում գտնվող, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում ծրագրի շրջանակներում եւս տեղի կունենա միջոցառումների շարք: Այնտեղ կայցելեն նրա ծննդավայրի երեք դպրոցների աշակերտները, ուսուցիչները, պատանի, երիտասարդ եւ վետերան երկրապահները, գյուղապետարանի աշխատակիցները: Ներկաներն Սպարապետի արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդնեն:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը