Սյունիքում ականազերծվել է 18 281 քմ. ընդհանուր մակերեսով տարածք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված և ստուգազննված տարածքները (18281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնել է Սյունիքի մարզպետարանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնման արարողությանը մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Սրաշենի և Ներքին Հանդի գյուղապետերը, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատարը,«ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպությանղեկավարությունը, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի համակարգողներ Կատիե Քոֆիեն և Մրֆի Մքլոյը:

Հանձնման արարողության ընթացքում մարզպետի տեղակալը իր գոհունակությունն է հայտնելականազերծման աշխատանքների իրականացման մասնակիցներին և կարևորել կատարված աշխատանքները՝նշելով, որ համայնքի բնակիչներն արդեն կարող են օգտագործելմաքրված հողատարածքները գյուղատնտեսական նշանակությամբ:

Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպությանև ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում