Արամ Ա կաթողիկոսը Նյու Ջերսիում խոսել է սիրիահայության խնդիրների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Նյու Ջերսիի համայնքային շուրջ հարյուր պատասխանատուների հետ ունեցած իր հանդիպման ընթացքում պատասխանել է իրեն ուղղված բազմաթիվ հարցերին, որոնք մեծ մասամբ առնչվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Սիսի կաթողիկոսարանի վերադարձի համար Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացված դատին, սիրիահայությանը, Միջին Արևելքի իրավիճակին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Սիրիահայության վերաբերյալ Վեհափառը նշել է. «Սիրիայի տագնապի առաջին իսկ օրվանից, խորհրդակցելով սիրիահայության պատասխանատուների հետ, մեր Սուրբ Աթոռը հստակ կեցվածք ընդունեց: Մենք, որպես համայնք, սիրիացի ժողովրդի հետ ենք. վարչակարգերը մնայուն չեն, մնայունը Սիրիան է իր ժողովրդով: Մենք որպես սիրիահայություն՝ միշտ երախտապարտ ենք Սիրիայի ժողովրդին, քանի որ ցեղասպանությունից հետո այն մեր ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց մեզ հետ»: Վեհափառն առաջնային է համարել սիրիահայության համայնքի վերականգնումը, ուստի այդ նպատակով հանգանակություններ են կատարավել և շարունակվում են կատարվել:

Ապահովական առումով Վեհափառը նշել է, որ Ջեզիրեի, հատկապես Ղամիշլիի շրջանը համեմատաբար ապահով է, Դամասկոսի շրջանում մերթընդմերթ ռումբեր են ընկնում, Քեսաբի և ծովեզրյա շրջանը կարելի է ապահով համարել, մտահոգիչ է միայն Հալեպը, որտեղ քրիստոնեական, ներառյալ հայկական շրջանները, մոտ լինելով հակամարտող կողմերն իրարից բաժանող սահմանագծին, հաճախ ենթարկվում են ռմբակոծությունների:

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու մենք մոտիկից հետևում ենք հատկապէս Հալեպի իրավիճակին: Այսպես, մնայուն կապի մեջ ենք առաջնորդ Սրբազանի ու համայնքային պատասխանատուների հետ, և նրանք մեզ են փոխանցում հստակ տեղեկություններ, և մենք խորհրդակցության միջոցով դիմում ենք անհրաժեշտ միջոցների: Քաղաքական իմաստով մնայուն կապի մեջ ենք Սիրիայի տագնապի լուծմանն առնչվող շրջանային, թե միջազգային ուժերի հետ: Այս մասին չենք կարող ավելին ասել: Մարդասիրական օժանդակությունները շարունակվում են: Այս ուղղությամբ ցանկանում ենք մեր գնահատանքը հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին սիրիահայությանը և կոչ ենք ուղղում շարունակելու այն»,-ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը:

Հայերեն English Русский

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը