Հոլանդիայից ներկրված երինջները հարմարվում են Շիրակի բնակլիմայական պայմաններին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայից ներկրված երինջները շարունակում են հարմարվել Շիրակի մարզի բնակլիմայական պայմաններին, ավելին, արդեն սերունդ են տալիս: Երինջները մարզում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող հինգամյա ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2010-ին: Այս տարի մարզ կներկրվի այնքան գլխաքանակ, որքան հայտ ներկայացվել է՝ մոտ 20 գլուխ՝ 3 ֆերմերային տնտեսության կողմից:

Ներկա պահին մարզում 8 ֆերմերային տնտեսություն են ձեռք բերել այս երինջներից՝ ընդհանուր թվով ավելի քան 120 գլուխ: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց «Արմենպրես»-ին, որ մարզի ֆերմերային տնտեսություններից երինջներ ստանալու առաջարկը վարչությունը ներկայացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, սակայն «թանկարժեք» անասուններն հենց այնպես ֆերմերին չեն տրվում՝ թանկարժեք երինջների համար պահանջվում է թանկարժեք խնամք ու պայման: «Բոլոր չափորոշիչները պետք է պահպանվեն: Գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրում է առաջարկ ներկայացրած ֆերմերային տնտեսությունները, դրանց հնարավորությունները: Ի դեպ, այս ցեղատեսակները ոչ միայն արդեն հարմարվել են մեր բնակլիմայական պայմաններին, այլ նաև սերունդ են տալիս»,-նշեց պատասխանատուն:

Այս ցեղատեսակի երինջներն, իրոք, թանկարժեք են՝ 1 երինջի գինը հասնում է մինչեւ 2700 եվրոյի: «Նշեմ, որ այս ցեղատեսակները մեր Կովկասյան գորշից շուրջ երկու անգամ շատ կաթ են տալիս, բայց Կովկասյան գորշը մեր պայմաններին վարժեցված է, իսկ ներկրված երինջները «նուրբ» են, դրանց համար պետք է հատուկ մսուրային եւ արոտային խնամ: Լավ խնամք են պահանջում, բայց արդյունքում լավ էլ վարձահատույց են լինում տիրոջը: Մարզում կան ֆերմերային տնտեսություններ, որոնք արդեն այս ցեղատեսակը բազմացնելով տեղում վաճառում են դրանք»,-ավելացրեց Մովսես Մանուկյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը