Արարատի մարզում բաժանորդների միայն 78 %-ն է օգտվում ջրաչափից

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում Ասիական զարգացման եւ Համաշխարհային բանկերի միջոցներով Արարատի մարզում կառուցվել եւ վերակառուցվել են մայրուղի ջրատարներ եւ ջրամատակարարման ներքին ցանցեր (Վեդի, Մասիս, Արարատ քաղաքներում եւ 21 գյուղական համայնքներում): Ընդհանուր առմամբ կատարվել են 2 մլրդ 116 մլն 500 հազար դրամի աշխատանքներ, իսկ մի շարք համայնքների կողմից` խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ վերակառուցման աշխատանքներ՝ 35 մլն դրամ արժողությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 2014 թվականի ընթացքում «Համջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներից 56 մլն դրամ հատկացմամբ վերակառուցվել են մարզի մի շարք բնակավայրերի ջրագծեր:

Արարատի մարզում խմելու ջրի մայրուղի ջրագծերի երկարությունը շուրջ 870 կմ է, որից 660 կմ-ը` համայնքների տարածքում, իսկ ներքին ցանցերի երկարությունը` մոտ 4033 կմ: Մարզում առկա է խմելու ջրի 25 ջրամբար` 32 հազար խ/մ տարողությամբ: Մարզ մտնող ընդհանուր ջրաքանակը կազմում է շուրջ 1260 լ/վրկ:

«Համջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղը խմելու ջրով է ապահովում մարզի 74 համայնքների 59 հազար 920 բաժանորդներին, այդ թվում` 150 հազար 239 բնակիչների ու 1156 իրավաբանական անձանց:

«Մարզում ջրի կորուստը կազմում է ահռելի թիվ` շուրջ 59 տոկոս: Այս առումով կարեւոր է ջրաչափերի տեղադրման խնդիրը: Բաժանորդների միայն 78 %-ն է օգտվում ջրաչափից»,-ասացին վարչությունում:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը