Դատարանը հարցաքննեց Հոռոմի խաչմերուկի վթարից տուժողներին

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում 2014 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած վթարի գործով հերթական դատական նիստը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 14-ին կայացավ վթարի առթիվ հարուցված քրեական գործի դատական նիստը՝ նախագահող, ՇՄ առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ: Նշենք, որ նախորդ 2 նիստերը չէին կայացել 2 տուժողների և տուժողների 2 իրավահաջորդների բացակայության պատճառով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 307 և 310 հոդվածների հիմքով: Թեև այս նիստի ժամանակ կրկին ներկա չէին տուժողներից 2-ը և 1 տուժողի իրավահաջորդը, սակայն դատարանը որոշեց նիստն անցկացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողները հեռախոսով տվել էին իրենց համաձայնությունը՝ նիստերն իրենց բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ:

Դատական նիստի ժամանակ պաշտպանի՝ Լիանա Բալյանի կողմից ներկայացվեց արագացված կարգով դատավարություն անցակցնելու մասին միջնորդությունը, որը չբավարարվեց: «Հարգելով տուժողների վիշտը, միջնորդում ենք կիրառել արագացված կարգով դատական նիստ: Դա չի վերաբերում այն բանին, որ Մանվել Վարդանյանը լիովին մեղավոր է, այստեղ իրենց մեղքի բաժիններն ունեն նաև «ԳԱԶելի» վարորդը և պետական մարմինները»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

«Այս քրեական գործով անշգուշությամբ մահ է պատճառվել 7 անձի, հետևաբար, արագացված դատական կարգ կիրառելու արդյունքում ամբաստանյալի նկատմամբ կկիրառվի մեղմ պատիժ, ինչը կհակասի պատժի նպատակներին»,- հայտարեց պետմեղադրող Արտյոմ Ավետիսյանը:

Ի դեպ, այս միջնորդության ընդունման դեպքում, պատիժ կսահմանվեր տվյալ հոդվածի նախատեսված պատժաչափի երկու երրորդից ոչ ավելի ժամկետով, ինչն էլ հիմնական պատճառն էր, որ տուժողները և տուժողների իրավահաջորդները դեմ էին միջնորդությանը: Հաշվի առնելով սա, դատավորը որոշում կայացրեց դատական նիստն անցկացնել ընդհանուր կարգով:

Չբավարարվեցին նաև փաստաբանի՝ պետմեղադրողի նկատմամբ ինքնաբացարկ հայտարարելու միջնորդությունը՝ հաշվի առնելով այն, որ դրա համար չկային անհրաժեշտ հիմքեր, իսկ ևս 2 այլ միջնորդություններ՝ այդ թվում դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննության և որոշ ապացույցներ անօրինական ճանաչելու մասին, հետաձգվեցին:

Միջնորդություններից հետո, հարցաքննվեցին գործով տուժողներ Զարուհի Հովհաննիսյանը, Հովհաննես Չախոյանը, Էդմոնդ Սիմոնյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդներ Հրանտ Սիմոնյանը և Մարգարիտա Չախոյանը:Դատական հաջորդ նիստի նշանակվել է մայիսի 15-ին:

Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի «ԿամԱԶ» ու "Տրանս ակնթարթ" ընկերությանը պատկանող "ԳԱԶել" մակնիշների մեքենաների վթարի հետևանքով մարդատար «ԳԱԶել»-ն այրվել էր, ինչի պատճառով ուղևորներից 7-ը մահացել էին տեղում, ևս 7-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «ԿամԱԶ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը