Գեղարքունիքի մարզի վեց համայնքներում գրանցվել են առաջադրված բոլոր 17 թեկնածուները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Ակունք, Ազատ, Աղբերք, Ներքին Շորժա, Գեղհովիտ, Ծովասար համայնքներում այս տարվա հունիսի 7-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են առաջադրված բոլոր 17 թեկնածուները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, Ազատ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել անկուսակցական, ինքնաառաջադրված Ադիբեկ Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ ,ՀՀԿ կողմից առաջադրված Սիմոն Սահակյանը: Ակունքում համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանը, անկուսակցականներ Գրիշա Ավագյանը, Նորիկ Հայրապետյանը, Ստյոպա Հովհաննիսյանը եւ ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը: Աղբերքի գյուղապետի պաշտոնի համար թեկնածուներ են գրանցվել ՀՀԿ անդամներ Վասիլ Աղասարյանը եւ Կամո Պետրոսյանը եւ անկուսակցական, Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը: Ներքին Շորժայում գրանցվել են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Էդիկ Մինասյանը եւ անկուսակցական Խաչատուր Նաջարյանը: Գեղհովիտ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը, ՀՅԴ անդամ Էդիկ Ասլանյանը եւ անկուսակցական Միքայել Նալբանդյանը: Ծովասարում կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արտաշես Մխիթարյանը եւ անկուսակցական Ջանիբեկ Միքայելյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը