Սեւանա լճի մակարդակը գերազանցեց նախորդ տարվա մայիսի նիշը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի առաջին տասներեք օրում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նկատելիորեն բարձրանալ՝ ապահովելով դրական հաշվեկշիռ նախորդ տարվա նիշի նկատմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 40 սանտիմետր բարձրության վրա, որը 2 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 37 միլիոն 662 հազար խորանարդ մետր ջուր: Լճի մակարդակի բարձրացման հետագա հավանականությունը պահպանվում է Սեւան թափվող գետերի ելքերի ավելացման եւ սպասվող տեղումների շնորհիվ: Ոռոգման նպատակներով առայժմ Սեւանա լճից ջրբացթողումներ չեն իրականացվում:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը