Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 17 թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ազատ, Ակունք, Աղբերք, Գեղհովիտ, Ծովասար եւ Ներքին Շորժա համայնքներում այս տարվա հունիսի 7-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են 17 թեկնածու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, Ազատ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական, ինքնաառաջադրված Ադիբեկ Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ ՀՀԿ կողմից առաջադրված Սիմոն Սահակյանը: Ակունքում ավելի խիտ է առաջադրված թեկնածուների ցանկը. համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանն առաջադրվել է ՀՀԿ կողմից, իսկ անկուսակցականներ Գրիշա Ավագյանը, Նորիկ Հայրապետյանը, Ստյոպա Հովհաննիսյանը եւ ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը՝ ինքնաառաջադրմամբ: Աղբերքի գյուղապետի պաշտոնի համար մրցակցության հայտ են ներկայացրելՀՀԿ անդամներ Վասիլ Աղասարյանը, Կամո Պետրոսյանը եւ անկուսակցական, Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը: Նշված երեք թեկնածուներն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ներքին Շորժայում կմրցակցեն ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Էդիկ Մինասյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրմամբ առաջադրված Խաչատուր Նաջարյանը: Գեղհովիտ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Վարդան Պողոսյանը, ՀՅԴ անդամ, ՀՅԴ կողմից առաջադրված Էդիկ Ասլանյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Միքայել Նալբանդյանը: Ծովասարում կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Արտաշես Մխիթարյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Ջանիբեկ Միքայելյանը:

Թեկնածուների գրանցումը կավարտվի մայիսի 13-ին:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը