Քաղաքականություն

ԱՄՆ Սենատի նիստի մեկնարկին Արամ Ա-ն աղոթք է հնչեցրել հանուն արդարության

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի նիստի մեկնարկին Արամ Ա-ն աղոթք է հնչեցրել հանուն արդարության

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի նիստը մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աղոթքով, որով կաթողիկոսն Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արդարության կոչ է հղել: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյբուքյան էջը:

«Արմենպրես»-ի փոխնցմամբ՝ Արամ Ա-ն հանդիպում է ունեցել նաև Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի և կրկին դեմոկրատ սենատոր Ջեք Ռիդի հետ։

Վաշինգտոնի ազգային տաճարում մատուցվելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթք, որին ներկա են լինելու նաև ՀՀ նախագահ սերժ Սարգսյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Աղոթքին ներկա կլինեն ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ:

Video of His Holiness Aram I's opening prayer before the U.S. Senate. #Armenia #Armenian #ArmenianGenocideWatch his powerful call for justice for the #ArmenianGenocide.

Posted by ANCA on 7 Май 2015 г.

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում