Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի և ազգային վարչության հրավերով մայիսի 6-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությունը կայցելի Վաշինգտոնի, Նյու Ջերսիի, Ֆիլադելֆիայի, Նյու Յորքի, Բոսթոնի, Դետրոյթի, Չիկագոյի և այլ նահանգների համայնքներ և իր հայրապետական պատգամը կփոխանցի մեր ժողովրդի զավակներին: Հայկական գաղութների այցելությանն առընթեր Նորին Սրբությունը մի շարք միջեկեղեցական ու քաղաքական հանդիպումներ կունենա: Հովվապետական այցելության առաջին հանգրվանը կլինի Վաշինգտոնը, ուր Վեհափառը ներկա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառումներին:

Հովվապետական այցելության ընթացքում Նորին Սրբությանը կընկերացկեն ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, Կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը և Հոգշ. Տ. Պետրոս Աբղ. Մանվելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում