Խճանկար

Երգչուհի Ռիհաննայի զգեստը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Ռիհաննայի զգեստը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մայիսի 4-ի երեկոյան տեղի ունեցած Met Gala-2015-ի ամենաքննարկվող զգեստներից մեկը երգչուհի Ռիհաննայի կրած ոսկեգույն զգեստն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երգչուհու չինական թեմատիկայով հսկայական վառ դեղին զգեստը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրնում: Հատկանշական է, որ զգեստի հեղինակը չին Գուո Փեյն է: Համացանցում նաև տարածվել են զգեստի ծաղրանկարները:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մայիսի 4-ին կայացել է ամենամյա Met Gala միջոցառումը՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդես-2015-ը, որն ամենավառ ու շքեղ արարողություններից մեկն է նորաձևության և շոու բիզնեսի աշխարհում: 2015թ. միջոցառման թեման է «Չինաստանի շշուկներ. արևելյան հեքիաթներն արվեստում, կինոյում և նորաձևության մեջ»: Միջոցառմաը հրավիրվածների թվում են եղել Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Միրանդա Քերը, Նաոմի Քեմբլը, Լեդի Գագան, Մադոննան, ինչպես նաև Շերը, Քիմ Քարդաշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում