Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուն հանձնվել է գերմանախոս ընթերցողի դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններն ամփոփվել են գերմաներեն ժողովածուում և հանձնվել են գերմանախոս ընթերցողի դատին: «Ափ մը մոխիր» խորագրով գիրքը կազմել է գերմանացի գրող, հրապարակախոս, հրատարակիչ Յուրգեն Յանկովսկին: Իր նախաձեռնությամբ ստեղծված մեկ այլ՝ «Ուրացված-մոռացվա՞ծ» ժողովածուում ամփոփվել են գերմանացի և հայ աշակերտների շարադրությունները Հայոց ցեղասպանության մասին։

Երկու գրքերը հանրության դատին ներկայացվեցին ապրիլի 27-ին: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ նախապես Հայաստանի և Գերմանիայի դպրոցներում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ:

«Լավագույններն ամփոփվել են այս գրքում: Հայ և գերմանացի երեխաների մտքերն են: Երկրորդ գրքում զետեղված են մեր եղեռնազոհ տասը գրողների ստեղծագործությունները: Այս ամենը Գերմանիայում իրականացրել է Յուրգեն Յանկովսկին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը՝ հավելելով, որ Գրողների միությունը ևս մասնակցել է աշխատանքների իրականացմանը: Նա հավելեց, որ երկու գրքերն էլ լույս են տեսել 500 օրինակ տպաքանակով:

Ժողովածուները կազմող Յուրգեն Յանկովսկին, ով մեր երկրում է «Գրական տապան. ապրիլ» փառատոնի շնորհիվ, շնորհանդեսին ընդգծեց.«Ես շատ հպարտ եմ, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հրավիրված եմ Երևան: Ուրախ եմ, որ ինձ հետ կարողացել եմ բերել երկու գրքեր, որոնք լույս են տեսել Գերմանիայում»,- նկատեց նա:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Մատինյաննհայտնեց, որ մի քանի թարգմանիչներով մասնակցել են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների թարգմանությանը:«Մեր գերմանացի գործընկերների խնդրանքով պատրաստեցինք այս գիրքը, և նրանք արագ և որակով հրատարակեցին Գերմանիայում: Ամփոփել ենք Դանիել Վարուժանի, Սիամանոթոյի, Երուխանի և այլ հեղինակների լավագույն գործերը»,- նշեց նա:

Յուրգեն Յանկովսկին սովորել է Լայփցիգի գրականության ինստիտուտում, աշխատել Հալլեի գրական կենտրոնի արվեստի տանը։ Նա Գերմանիայի գրողների միության, Եվրոպայի գրողների ԿՕԳԳԵ միության և ՊԵՆ-ի անդամ է։ 1996-ին ստացել է «Վոլտեր Բոեր» մրցանակ։ Յանկովսկին ավելի քան 30 գրքերի հեղինակ է։ Գերմանական և արտասահմանյան պարբերականներում հրատարակել է նաև բանաստեղծություններ, էսսեներ։ Նրա գործերը լույս են տեսել Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Բոսնիայում և Հերցոգովինայում, Թունիսում, Իսրայելում, Լեհաստանում, Կանադայում և այլ երկրներում։

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ