Ավստրալացի Մարսելա Փոլեյնը իր գրքի հայերեն թարգմանությունը ներկայացրեց հանրությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավստրալացի բանաստեղծ և արձակագիր Մարսելա Փոլեյննիր ընտանիքի պատմությունն է ամփոփել «Աշխարհի եզրը» գրքում, որի հայերեն թարգմանությունը ներկայացվեց հանրությանը: Փոլեյնը իր գործի թարգմանությունը նվիրել է հայ գրող, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի հիշատակին: Հեղինակը փաստում է՝ գիրքն առավել մեծ հետաքրքրություն է ունեցել հատկապես Հայաստանում: Մարսելա Փոլեյնը մեր երկիր է եկել «Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակներում. նրա գիրքը հայերեն է թարգմանել Արամ Արսենյանը, ով թարգմանությունը կատարել է հենց Լևոն Անանյանի հորդորով:

«Ավստրալիայում հայկական սփյուռքը շատ հետաքրքրված էր այս գրքով, և նրանք բավական դրական արձագանք տվեցին գրքի վերաբերյալ: Գրքի միջոցով ես փորձում էի կապ հաստատել Ավստրալիայում հայկական համայնքի, ինչպես նաև ավստրալացիների հետ: Հայկական համայնքը բավական աջակցեց, իսկ ավստրալիցիների դեպքում հարցը բարդ էր, որովհետև Ավստրալիայի և Թուրքիայի միջև որոշակի հարաբերություն կա: Գրքի վերաբերյալ Հայաստանում ավելի մեծ հետաքրքրություն կա, իսկ Ավստրալիայում ավելի շատ հայտնի եմ որպես բանաստեղծ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարսելա Փոլեյնը:

Նրա խոսքով՝ երբ ինքը երեխա էր, իր հայ մայրիկին հարցնում էր նրա ընտանիքի մասին, սակայն նա ոչինչ չէր պատասխանում: «Եվ ես դադարեցի նրան հարցնել, հետո, երբ մեծացա, նա պատմեց ինձ: Մենք խոսեցինք Ցեղասպանության մասին, և այդ խոսակցությունը շարունակվվեց մինչ այն պահը, երբ մայրս մահացավ»,- նշեց գրողը՝ հավելելով, որ գրքի վրա բավական երկար է աշխատել:

Մարսելա Փոլեյնը (Վարտևարյան-Կիրկ) ծնվել է 1958-ին, Սինգապուրում: Մայրը հայուհի է , հայրը՝ իռլանդացի: Փոլեյնը ուսանել է գրականություն, մանկավարժություն և թատերգություն։ Մարսելան բանաստեղծական 3 ժողովածուի և մեկ վեպի հեղինակ է։ Հիմնադրել է բանաստեղծական մի քանի հանդեսներ, գրել նաև բազմաթիվ էսսեներ, գրականագիտական մեթոդական հոդվածներ, արժանացել մի շարք գրական մրցանակների։

«Աշխարհի եզրը» վեպը սեփական ընտանիքի պատմությունն է: Գիրքը հրատարակվել է 2007 թվականին։ Այն ներկայացնում է մի ընտանիքի պատմություն՝ սկսած 1900-ականներից մինչև 2000-ական թվականները։ Հայերեն թարգմանությունը լույս է տեսել անցյալ տարվա երկրորդ կեսին: «Աշխարհի եզրը» վեպը հիմնված է նրա դոկտորական թեզի վրա։ Վեպում հեղինակն իր տեսանկյունից ու դիտարկումներով է արծարծում Հայոց ցեղասպանության թեման: Գիրքը հրատարակել է «Լուսակն»-ը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա