ՀՑԹԻ-ում կայացավ «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի շնորհանդեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ռիտա Սուլահյան-Կույումջյանի «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, հայագետ Կոմիտաս Վարդապետի կյանքի անհայտ էջերի ու հոգեբանական ապրումների տակավին չլուսաբանված ծալքերի ուսումնասիրությանը: Հոգեբանական լույսի ներքո և ժամանակակից հոգեբուժական-հոգեվերլուծական մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ հեղինակը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը, ապրումները, դրանց ակունքները և մասնագիտական եզրակացություններ ու հիմնավորումներ տալ:

«Բավական հետաքրքիր և յուրահատուկ հարցեր են առաջադրվում գրքի հեղինակի կողմից: Ես համոզված եմ, որ գիրքն արժանի է ներկայացվելու նաև հայերեն (գիրքը նախատեսված էր անգլախոս ընթերցողների համար), քանի որ այդ գիրքը կհետաքրքրի նաև հայ ընթերցողին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի թարգմանիչ Ռոբերտ Թաթոյանը:

Նա նկատեց, որ հեղինակը հետաքրքիր վերլուծություն է կատարում և փորձում է գտնել Կոմիտասի հոգեկան հիվանդության ակունքները: «Գրքի հեղինակը Կոմիտասի հիվանդության ակունքները փնտրում է նրա մանկական հոգեբանական ապրումների մեջ: Կոմիտասը վաղ տարիքում է կորցրել իր ծնողներին, և հեղինակը հենց դրանից է բխեցնում Կոմիտասին բաժին հասած այդ ծանր հիվանդությունը»,- ընդգծեց Թաթոյանը:

Գրքի հեղինակ Ռիտա Սուլահյան-Կույումջյանըմասնագիտությամբ հոգեբույժ է: Ներկայումս նա աշխատում է Մոնրեալի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում՝ որպես հոգեբուժական ամբուլատոր վարչության տնօրեն: Հինգ գրքի հեղինակ է: Առաջինը՝ «Օրագրային գրառումներ Հայաստան կատարած ուղևորության մասին. հոգեբույժի նոթեր» գիրքն է, որը պատմում է 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստան կատարած նրա այցի և աղետյալ երեխաների հետ անցկացրած հոգեբանական վերականգնողական աշխատանքի մասին:«Խելագարության ակունքներում։ Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» նրա երկրորդ գիրքն է։Այն անգլերենից հայերեն թարգմանել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ Լուսինե Աբրահամյանը և Ռոբերտ Թաթոյանը:

Ծնվելով 1869թ. Օսմանյան կայսրության Քյոթահիա քաղաքում՝ Կոմիտասը թափառաշրջիկ որբ տղայից դարձավ միջազգային ճանաչում ունեցող մեծ երաժիշտ։ Կազմակերպելով երկսեռ երգչախմբեր խոշոր հայ համայնքներ ունեցող բազմաթիվ քաղաքներում՝ նա հայկական երաժշտությունը հայտնի դարձրեց ողջ աշխարհում։

Նա իր առջև նպատակ էր դրել բացահայտել հայկական եկեղեցական երաժշտության նախաքրիստոնեական արմատները, հայ գեղջկական երաժշտությունը կատարողական բարձր մակարդակի հասցնել, հայ իրականության մեջ երաժշտական կրթության զարգացման համար երաժշտանոց ստեղծել։ Նրա ստեղծագործությունները խորապես հուզել և հուզում են թե՛ հայ, թե՛ օտար ունկնդրին։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա