Մտահոգված եմ Թուրքիայում ապրող 80 հազար հայերի անվտանգությամբ. Ջեֆրի Ռոբերտսոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 22 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում պետք է հարգվի խոսքի ազատությունը, սակայն միանշանակ պետք է հաշվի առնվի, թե խոսքն ինչ ուժ եւ արժեք կարող է ունենալ: Քաղաքակիրթ աշխարհը մինչ օրս հիշում է, թե ինչպես էր Թուրքիան հայերին անվանում տուբերկուլյոզ, քաղցկեղ, հետեւաբար աշխարհը պետք է գիտակցի խոսքի սխալ գործածման արժեքը: Այսպիսի տեսակետ էարտահայտել մարդու իրավունքների ոլորտում առաջատար մասնագետ, ՄԻԵԴ-ում թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով Հայաստանի շահերը պաշտպանող իրավապաշտան Ջեֆրի Ռոբերտսոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 22-Երեւանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» ֆորումի ժամանակ Ռոբերտսոնն ասաց, որ, ի տարբերություն ամերիկյան իրավունքի, եվրոպականը շատ զգայուն մոտեցում ունի հարցին:

«Միգուցե դա հեշտ չէ, սակայն մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին առաջարկել ենք կանխարգելել ցավը եւ այն, թե այդ հարցում ինչպես կարող է օգտագործվել խոսքը: Գիտենք խոսքի ազատության սխալ օգտագործման դեպքերի մասին, երբ, օրինակ, Թուրքիան ասում էր, որ հայերը տուբերկոլյոզ կամ քաղցկեղ են: Դողու Փերինչեքի հարցում մեր առաջարկությունն է պարզել՝ երբ նա քայլում էր Եվրոպայում եւ հերքում Ցեղասպանությունը, ապա նա մտադրություն ունե՞ր այդ կերպ խախտել հասարակական կարգն ու ռասայական խտրականության ծրագրեր իրականացնել: Այս հարցը շատ կարեւոր է»,- ասաց Ռոբերտսոնը:

Նա շեշտեց, որ խոսքի ազատության առումով ինքը նաեւ մտահոգություններ ունի Թուրքիայի հայ համայնքի առնչությամբ: «Մտահոգված ենք Թուրքիայում ապրող ութսուն հազար հայերի անվտանգությամբ, ովքեր վտանգի տակ են գտնվում, քանի որ այդ երկրի օրենսդրության 301-րդ հոդվածը շարունակում է գործել եւ պատժել Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր «վիրավորում են» Թուրքիան եւ նրա շահերը»,- ասաց Ռոբերտսոնը՝ հավելելով, որ նման մի խիզախ թուրքահայ Հրանտ Դինքն էր, որ իր կյանքով հատուցեց համարձակության համար: «Թուրքիայում մարդիկ պետք է ազատ լինեն, պետք է կարողանան հայտարարել, որ ցեղասպանություն է եղել եւ դատապարտեն օսմանյան թուրքերին: Դրանով մենք կպաշտպանենք հայերին, հրեաներին այն հոսքից, որը հրահրում է ռասայական խտրականությունը նրանց հանդեպ»:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա