Քաղաքականություն

Տիգրան Գասպարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

4 րոպեի ընթերցում

Տիգրան Գասպարյանը նշանակվել  է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Նորանշանակ փոխնախարարը 2019թ․ Համբուրգի համալսարանում՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (IFSH) հետ համատեղ, «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան է ստացել։  Նա սովորել է նաև ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

Կենսագրություն

Ծնվել է 1996թ․, մարտի 5, Ռուսաստանի Դաշնություն, ք․ Մոսկվա

Կրթություն

2019թ․՝ Համբուրգի համալսարան՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (IFSH) հետ համատեղ, «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան

2017թ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ

Աշխատանքային գործունեություն 2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ 2024 – 2026թթ․՝ «Yandex» Հայաստան և Վրաստան, պետական մարմինների հետ կապերի (GR) տնօրեն 2025 – 2026թթ․՝ ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոն, տնօրեն 2026 թ.՝ Համաշխարհային բանկ, հանրային կառավարման ոլորտի կարճաժամկետ խորհրդատու 2022 – 2024թթ․՝ « Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայություն, հանրային և բիզնես կառավարման խորհրդատու 2019 – 2021թթ․՝ ՀՀ Ազգային ժողով, խմբակցության խորհրդական (կամավոր հիմունքներով, Համբուրգի համալսարանում մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ) 2017 – 2018թթ․՝ «Alfa Bank» ԲԲԸ, միջազգային կոմպլայանսի մասնագետ 2016 – 2017թթ․՝ «KPMG» ՓԲԸ, աուդիտի մասնագետ 2013 – 2017թթ․՝ «BAAO» ՍՊԸ (ֆինանսական խորհրդատվություն), բիզնեսի զարգացման և ռազմավարության ղեկավար

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Այլ տվյալներ Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:

2 գիտական մենագրության համահեղինակ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում