Քաղաքականություն

Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ ՀՀ Նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա

2 րոպեի ընթերցում

Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ ՀՀ Նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Երեւան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ: Երեւանում երկկողմ հանդիպումներ կունենան նաեւ Հայաստան ժամանած նախագահները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 20-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: «Ապրիլի 23-ին եւ 24-ին թեժ է լինելու նաեւ նախագահական նստավայրում: Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ Նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա, հանդիպումներ կկայանան նաեւ Երեւան ժամանած նախագահների միջեւ: Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո օտարերկրյա պատվիրակությունների համար կտրվի պետական ճաշ, այնուհետեւ աշխատանքային հանդիպումներ ողջ օրվա ընթացքում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կժամանեն 60 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Ներկա դրությամբ հայտնի է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում կհարգեն Ֆրանսիայի, ՌԴ-ի, Կիպրոսի եւ Սերբիայի նախագահները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում