Իմ մեջ ատելություն չեն դաստիարակել. Շառլ Ազնավուր

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը ֆրանսիական մամուլի համար առիթ Է դարձել վերադառնալու այդ ողբերգական իրադարձությունների իմաստավորմանը: Այսօրվա «Փարիզիեն»-ը մի շարք հարցազրույցներ Է տպագրել ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Նրանցից շատերը հարկադրաբար իսլամ ընդունելուց հետո շարունակում են ապրել Թուրքիայում: «Մոնդ»-ը «Հայկական մենության հարյուր տարին» խորագրի ներքո տպագրել Է Շառլ Ազնավուրի սրտառուչ հոդվածը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RFI-ին:

«Այո, դա ճիշտ Է՝ ես մահացած եւ չթաղված այդ ժողովրդի մասնիկն եմ»,- գրում ֆրանսիացի մեծ երգիչը:

Հոդվածն սկսվում Է թուրքական ժխտողականության արձանագրմամբ. «Երկար ժամանակ քամին ավազով Էր պատում եւ մոռացության մատնում այդ զանգվածային կոտորածը, եւ միայն 1980-ական թվականներին աշխարհի երկրներն աստիճանաբար սկսեցին մեկուկես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Այն մասին, թե ինչպես Է տեղի ունենում այդ ճանաչումը, երաժիշտը խոսում Է երաժշտական տերմիններով՝ mezza voce: Նա, ով բոլորից ավելի լավ Է տարբերում ձայների նրբերանգները (Time-ի եւ CNN-ի կողմից 1998 թվականին համատեղ անցկացված հարցման համաձայն Շառլ Ազնավուրը ճանաչվել Է 20-րդ դարի լավագույն Էստրադային կատարողը) բացատրում Է՝ ինչ Է նշանակում նման կիսաճանաչումը: Խոսքը նախեւառաջ հալածանքների մասին Է, որոնք շարունակվում են: Շառլ Ազնավուրը վկայակոչում Է ոչ թե հարյուրամյա վաղեմության, այլ վերջին տարիների փաստեր: Դա նաեւ Թուրքիայի կողմից հրաժարվելն Է՝ վավերացնելու 2009 թվականին ստորագրված արձանագրությունները՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, եւ այդ վավերացումը ղարաբաղյան խնդրով պայմանավորելը: Դա ջիհադականների հարձակումն Է Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի վրա՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, «որտեղ ամեն ինչ մատնանշում Է, որ այդ գործողությունները չԷին կարող տեղ գտնել առանց Անկարայի թույլտվության»: Դա նաեւ Դեր Զորի հուշահամալիրի ավերումն Է, որտեղ համակենտրոնացման ճամբարներում հազարավոր հայեր են զոհվել: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ոչնչացվել Է այսպես կոչված «Իսլամական պետության» իսլամիստների կողմից: Ազնավուրը խոսում Է նաեւ արեւելյան քրիստոնյաների սպանության եւ եզդիների ողբերգության մասին: «Այս ամենը կապված Է հայերի ցեղասպանության հետ. անպատժելիությունը վատ օրինակ Է ծառայել»,-եզրակացնում Է Ազնավուրը:

Նշանավոր երաժիշտը վերադառնում Է իր մանկությանը եւ ծնողների պատմածներին, որոնց ընտանիքներին հաջողվել Է փախչել թուրքական բռնաճնշումներից եւ հաստատվել Ֆրանսիայում: «Իմ մեջ ատելություն չեն դաստիարակել,-ասում Է նա,-ես քեն չեմ պահում թուրք ժողովրդի նկատմամբ: Ես գիտեմ, որ մի օր նրանք կբացեն աչքերը եւ հաշիվ կպահանջեն իրենց կառավարիչներից խաբեության տարիների եւ սեփական պատմության չիմացության համար»: Մեջ բերելով Նազիմ Հիքմեթին՝ Ազնավուրը նկատում Է, որ այդ արթնացումը ոչ մի ընդհանուր բան չունի գլուխն ավազի մեջ խրելու եւ ինքնախարազանման հետ, այլ առերեսում Է սեփական պատմության հետ, որն ազատագրում Է:

Իր մասին մեծ շանսոնյեն համեստորեն նշում Է, թե ինքը չի հավակնում դասեր տալ որեւԷ մեկին, եւ հարցը բնավ Էլ այն չԷ, որ Թուրքիային մատնանշվի նրա մեղքը: «Բայց մեռածներն անպաշտպան են, եւ նրանց հիշատակն ու արժանապատվությունը հարգելը ապրողների գործն Է, որպեսզի նրանց ողբերգության ժխտումը երկրորդ անգամ չսպանի նրանց», -գրում Է նա:

Ազնավուրը հիշում Է նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին, երբ նրա ծնողների տանը հավաքվում Էին Միսաք Մանուշյանի խմբից Դիմադրության շարժման անդամները: Նա մեջբերում Է Մանուշյանի՝ կնոջը հասցեագրված վերջին նամակը, որը գրվել Է գնդակահարությունից առաջ: Նամակում Մանուշյանը գրում Է՝ «Ես մեռնում եմ՝ ատելություն չտածելով գերմանացի ժողովրդի նկատմամբ»:

Խոսելով մեր ժամանակների մասին՝ Ազնավուրը դառը խոսքեր Է ասում Թուրքիայի իշխանությունների հասցեին: «Հարյուր տարի անց արգանդը, որտեղից դուրս Է եկել անմաքուր գազանը, տակավին պտղաբեր Է»,-գրում Է նա՝ մեջբերելով Բրեխտին: 1915-ից մինչեւ 2015 թվականը քիչ բան Է փոխվել, ցավով նշում Է հեղինակը, եւ կշտամբանք ուղղում «խոշոր տերությունների հասցեին, որոնք սովորել են բարոյականությունը ենթարկել սեփական շահերին»: Նրանց վրա Է այն բանի պատասխանատվությունը, որ նմանօրինակ աղետները տեղի են ունենում նորից ու նորից, պնդում Է Ազնավուրը: «Զենքի վաճառականները մեր օրերում դարձել են ադրբեջանական նավթաբռնապետության լավագույն բարեկամները»:

«Բայց ես կցանկանայի ավարտել լավատեսական նոտայով»,-գրում Է Շառլ Ազնավուրը եւ հիշեցնում Հոլոքոստի մեմորիալի խնդրանքով անցկացված հարցման մասին: Դրա արդյունքների համաձայն՝ 18-ից մինչեւ 26 տարեկան թուրք երիտասարդների շուրջ 33 տոկոսը դրական Է վերաբերվում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Եվ դա այն տաբուի դեպքում, որը գոյություն ունի երկրում, նշում Է հեղինակը: «Ուրեմն՝ հույս կա, որ երբեւիցե աշխարհի այդ տարածաշրջանը կնմանվի Ազնավուրի ընտանիքին, որում կան քրիստոնյաներ, հրեաներ ու մուսուլմաններ, եւ նրանցից յուրաքանչյուրին ես նույն ուժով եմ սիրում»,-եզրափակում Է Ազնավուրը:

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը