Չավուշօղլուն կմեկնի ԱՄՆ` «կանխելու» Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթվա վերջին կմեկնի Վաշինգտոն` ջանքեր գործադրելու, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկիրառի «ցեղասպանություն» եզրույթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ պաշտոնական Անկարան նախատեսում է հույժ կարևոր այց իրականացնել:

Հաղորդվում է, որ կիրակի օրը Չավուշօղլուն հանդիպելու է թուրք-ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ, իսկ արդեն հաջորդ օրը` ապրիլի 20-ին ելույթ է ունենալու ամերիկյան մտքի ամենահայտնի կենտրոններից մեկում` Carnegie Endowment-ում: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Թուրքական «Հուրիեթ»-ը հոդվածի վերջում երեք կետով առանձնացրել է, թե ինչ կարող է լինել, եթե Օբաման արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: Պարբերականը նախ նշում է, որ նման նախադեպի պայմաններում ամերիկյան կառավարությունը մեծապես կաջակցի ԱՄՆ դատարաններում բացված ցեղասպանության մասին դատական գործերին: Երկրոր՝ եթե ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշում ընդունի, որ ցեղասպանություն է կատարվել, Թուրքիան կարող է տանուլ տալ Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում հայերի հարուցած փոխհատուցման դատական գործերը: Երրորդ՝ Օբամայի նման որոշումը կարող է օրինակ դառնալ մյուս երկրների համար, և նման դատական գործընթացներ այլ երկրներում ևս կարող են իրականանալ:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան