Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ: Encores վերտառությամբ սկավառակը լույս կտեսնի մայիսի 4-ին՝ շանսոնիեի ծննդյան 91-րդ տարեդարձից առաջ, որը նա նշելու է մայիսի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը:

«Առաջին անգամ ես ձայնագրում եմ ալբոմ, որը պատմում է իմ անցյալի մասին»,- ասել է Ազնավուրը եւ հավելել, որ նոր սկավառակի թեմաները կդառնան պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաեւ այն վայրերը, որտեղ ինքը եղել է իր կյանքի ընթացքում:

Ազնավուրը չորսամյա ընդմիջումից հետո մտադիր է վերսկսել իր համերգները Փարիզում: Այդ մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում: Վերջին տարիներին երաժիշտը ելույթներ էր ունենում միայն Ֆրանսիայի մայրաքաղաքի սահմաններից դուրս: Բայց այժմ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 15-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում վեց համերգ է ծրագրված Փարիզի խոշորագույն հարթակում՝ Մարզապալատում: Սա միակ քաղաքային համերգասրահն է, որտեղ հանրաճանաչ երգիչը դեռ ոչ մի անգամ ելույթ չի ունեցել իր երկարատեւ կարիերայի ընթացքում:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները