Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել Է քրիստոնյաների հետապնդումն աշխարհում

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել Է քրիստոնյաների հետապնդումն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Զատկական երկուշաբթի օրը Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավատացյալներին, դատապարտել Է քրիստոնյաների հետապնդումը ժամանակակից աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քահանայապետը կոչ Է արել ապահովել «մեր եղբայրների ու քույրերի պաշտպանությունը, որոնց հետապնդում են, արտաքսում, սպանում, գլխատում են միայն այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են»: Նա այդ մարդկանց անվանել Է «ժամանակակից նահատակներ» եւ ընդգծել, որ նրանց թիվն արդեն գերազանցում Է քրիստոնեության գոյության առաջին դարերի նահատակների թիվը:

«Հույս եմ հայտնում, որ միջազգային հանրակցությունը չի լռի եւ անտարբերությամբ չի դիտի այդ անընդունելի հանցագործությունը, որը մարդու հիմնական իրավունքների խախտում Է: Հուսով եմ, որ միջազգային հանրակցությունն իր հայացքը մի կողմ չի շրջի»,-ասել Է Ֆրանցիսկոս պապը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում