Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան հավաքականների միջև ընկերական հանդիպումը: 23-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ մղեց մեր հավաքականին՝ 1:0: 54-րդ րոպեին Կրասիմիր Կապովը հավասարեցրեց հաշիվը: 59-րդ րոպեին Աբրահամ Պորտուգալյանը կրկին առաջ մղեց մեր հավաքականին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան հավաքականների միջև ևս մեկ ընկերական հանդիպում տեղի կունենա ապրիլի 5-ին:
Կարդացեք հոդվածը` English