Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ․ Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ․ Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ ընտրությունները, միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալներով, անցել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտման համար պատշաճ պայմանների ապահովմամբ։

Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։

Նա նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետության զարգացման գործում, խաղաղություն և բարօրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում