Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ Անթիլիասում ոտնլվայի արարողություն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ Անթիլիասում ոտնլվայի արարողություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել ոտնլվայի արարողություն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Իր Հայրապետական պատգամում Վեհափառ Հայրապետը նշել է, որ Ոտնլվայի արարողությունները շոշափելի կերպով արտահայտում է քրիստոնեական կրոնի էությունը հանդիսացող սերը: Սերը քրիստոնեական ըմբռնումով համարվում է Աստծո ստորոգելիներից մեկը: Սակայն սերը սովորական ստորոգելի չէ, Աստված է սերը, սիրո անսպառ աղբյուրը:

Աստվածաշնչյան ընդհանուր վերլուծությունից հետո նա իր պատգամն է ուղղել ժողովրդին՝ նշելով, որ սիրել` նշանակում է Աստծո ներկայությունն ապրել: «Սիրել` նշանակում է մեր նմանին օգտակար լինել: Սիրել` նշանակում է մեր եկեղեցու, ազգի ու հայրենիքի համար ապրել, գործել ու ծառայել»,- նշել է Կաթողիկոսը:

Ոտնլվայի արարողություններ են տեղի ունեցել նաև Սիրիայում՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես նաև Սիրիայի մյուս հայկական եկեղեցիներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում