Քաղաքականություն

Լազ գործիչը Կոպենհագենում Հայոց ցեղասպանության մասին ելույթ կունենա

1 րոպեի ընթերցում

Լազ գործիչը Կոպենհագենում Հայոց ցեղասպանության մասին ելույթ կունենա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող լազ բանաստեղծ Սերքան Էնգինը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ելույթ կունենա Դանիայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էնգինը, ապրիլի 28-ին նա Կոպենհագենում կգտնվի Միջազգային ազատ մամուլ ասոցիացիայի (International Free Press Society) նախագահի հրավերով:

Դանիայի գրողների միության շենքում կայանալիք ելույթի ժամանակ Էնգինը խոսելու է ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայում խոսքի ազատության թեմաներով:Լազ պոետը իր նախկին հրապարակումներով և հայտարարություններով բազմիցս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` համարելով այն մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում