Ավստրալացի գիտնականները Ալցհայմերի հիվանդության բուժման նոր եղանակ են հայտնաբերել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվինսլենդի համալսարանի Ուղեղի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները մշակել են Ալցհայմերի հիվանդություն առաջացնող ամիլոիդային թիթեղիկների ոչնչացման եզակի մեթոդիկա: Նրանց մեթոդիկան կարող Է կանխել հիշողության եւ գլխուղեղի նյարդային բջիջների ախտահարումը, որը բնորոշ Է այս հիվանդությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես մարտի 13-ին պատմել Է հետազոտության ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Յուրգեն Գոցը, մեթոդը հիմնված Է մկան արյան մեջ գազի միկրոսկոպիկ պղպջակների ներարկման եւ բարձրհաճախականության ուլտրաձայնային ալիքների ներգործության վրա: «Մեր մեթոդիկան թույլ Է տվել մկան՝ ամիլոիդային թիթեղիկներով ուղեղի աշխատանքը վերականգնել մինչեւ նորմալ ցուցանիշներ»,- հայտնել Է Գոցն Australian թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ճեղքում» բառը հաճախ գործածում են ոչ իր նշանակությամբ, սակայն այս դեպքում խոսքն իրոք վերաբերում Է այն բանի մեր ըմբռնման հիմնարար փոփոխությանը, թե ինչպես բուժել Ալցհայմերի հավանդությունը»,- ընդգծել Է նա՝ ճշտելով, որ «ի տարբերություն մյուս մոտեցումների, մեթոդը հիմնված չԷ դեղորայքային պատրաստուկների օգտագործման վրա»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, գիտնականների առաջնահերթ պլանները մեթոդիկայի ստուգումն Է ոչխարների վրա: Մարդկանց վրա կլինիկական փորձարկումները կարող են սկսվել արդեն երկու տարի հետո: Գոցի խոսքով՝ հիվանդները կկարողանան իրենք իրենց բուժել տնային պայմաններում՝ «տարին մի քանի անգամ օգտագործելով ապարատը»: