Կառավարությունը կընտրի Հայաստանի լավագույն կին գործարարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն և նախաձեռնողականություն ցուցաբերած կին գործարարները կարժանան ՀՀ վարչապետի մրցանակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնարկել է ՀՀ վարչապետի 2015 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը:

Տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակելու և սատարելու նպատակովˋ կառավարությունը մրցանակաբաշխություն է հայտարարել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Լավագույն կին բարեգործ», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգերում:

Մրցույթի պայմանների համաձայնˋ յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ, ամեն անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար, իսկ հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որն ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իրականացնում է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգաման ազգային կենտրոնը: Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտի ձևը հնարավոր է ստանալ` skhachatryan@smednc.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղղելով: Լրացված հայտերը պետք է ներկայացնել առցանց տարբերակով` մինչև 2015 թվականի մարտի 25-ը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան