Հասարակական

Կառավարությունը կընտրի Հայաստանի լավագույն կին գործարարներին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կընտրի Հայաստանի լավագույն կին գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն և նախաձեռնողականություն ցուցաբերած կին գործարարները կարժանան ՀՀ վարչապետի մրցանակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնարկել է ՀՀ վարչապետի 2015 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը:

Տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակելու և սատարելու նպատակովˋ կառավարությունը մրցանակաբաշխություն է հայտարարել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Լավագույն կին բարեգործ», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգերում:

Մրցույթի պայմանների համաձայնˋ յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ, ամեն անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար, իսկ հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որն ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իրականացնում է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգաման ազգային կենտրոնը: Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտի ձևը հնարավոր է ստանալ` [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ ուղղելով: Լրացված հայտերը պետք է ներկայացնել առցանց տարբերակով` մինչև 2015 թվականի մարտի 25-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում