Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է պահպանել հրադադարն Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է պահպանել հրադադարն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 20-ին վերստին դիմել Է Ուկրաինայի զինված հակամարտության բոլորց մասնակիցներին՝ հորդորելով կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պահպանել հրադադարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վատիկանի Առաքելական պալատում ընդունելով Ուկրաինայում գործող կաթոլիկական տարբեր եկեղեցիների եպիսկոպոսներին, քահանայապետը մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ այդ երկիրն արդեն երկար ամիսներ վերածվել Է «սուր հակամարտության» ասպարեզի, որը շարունակվում Է բազմաթիվ անմեղ կյանքեր խլել եւ «վիթխարի տառապանք պատճառել ամբողջ բնակչությանը»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ֆրանցիսկոսը հայտարարել Է, որ շարունակում Է աղոթել զոհվածների համար եւ Տիրոջը խնդրում Է խաղաղություն շնորհել Ուկրաինային: «Հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ կատարել ընդհանուր համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածույթունները եւ պահպանել միջազգային օրինականության սկզբունքը: Ի մասնավորի, պետք Է պահպանվի վերջերս կնքված զինադադարը եւ պետք Է կատարվեն բոլոր մյուս պարտավորությունները, որոնք ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու նախապայմանն են»,-ընդգծել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում