Պետական գնումների գործընթացը պետք է լինի ամենաթափանցիկը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունը փոփոխություններ կատարեց իր նախկին որոշումներից երկուսում, ուժը կորցրած ճանաչեց ևս մեկը՝ այդպիսով կանոնակարգելով պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների փոնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որսահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները` նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի և զուգահեռաբար հրապարակվումwww.gnumner.amկայքում: Միաժամանակ, հնարավորություն կտրվի մինչև 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպել և անցկացնել: Սահմանափակվել է նաև պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ առանց որևէ պատասխանատվություն կիրառելու հանգամանքի պայմանագիրը դադարեցնելու պատվիրատուի հնարավորությունը և այլն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ որոշումը շոշափում է ներկրողների և արտադրողների հարաբերությունները: «Փաստաթղթի մշակման գործում մեծ աշխատանք են կատարել ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարության աշխատակազմը: Կան դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում են տվյալ ապրանքը, ոչ էլ արտադրում: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ և մասնակցում մրցույթին: Դա հարկավոր է սահմանափակել», - շեշտեց վարչապետը՝ կոչ անելով գերատեսչություններին ներկայացնել համապատասխան առաջարկներ և դրանց հիման վրա կազմել որոշման նախագիծ:

Նրա խոսքով՝ եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է և ոչ էլ արտադրում` ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել: Հովիկ Աբրահամյանը կարևորեց այդ գործընթացը և առաջարկեց շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ: «Սա պետք է լինի ամենաթափանցիկ և արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա», - նկատեց կառավարության ղեկավարը:

Կատարված փոփոխություններով սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և չավարտած գնման գործարքների վրա:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան