Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը անձամբ չի դիմել Պատրիարք Կիրիլին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը անձամբ չի դիմել Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլին՝ միջնորդելու համար Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` տեղեկացնելով, որ այս խնդրով ինքը խոսել է ռուս հովվի՝ Հայր Անդրեյի հետ:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ Շիրակի թեմի առաջնորդը հարցին միջնորդելու խնդրանքով դիմել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդին: «Իրականությանը մոտ է, բայց ես չեմ դիմել Ռուսաց Պատրիարքին, այլ դիմել եմ տեղի ռուս հովվին՝ Հայր Անդրեյին, ամենաճակատագրական պահին, երբ բախումներ էին ընթանում եւ, գրեթե պահանջել եմ, որ ինքը կապի մեջ մտնի Պատրիարքի հետ, եւ փորձի ապահովվել նրա միաջամտությունը: Այսքանով տեղեկատվությունը ճիշտ է, բայց ես բանավոր ու գրավոր անձամբ չեմ դիմել Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարքին, Հայր Անդրեյն էլ իր հերթին փորձել է կապ պահպանել պատրիարքարանի հետ եւ ստացել է պատասխան, որ Պատրիարքը չի կարող միջամտել իրավական գործընթացներին»,- նշեց Սրբազանը:

Խոսելով պատրիարքարանից ստացված պատասխանի մասին՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ևս կարծիք հայտնեց, որ Պատրիարքը չի կարող միջամտել իրավական գործընթացին: «Անշուշտ, իրավական գործընթացին չի կարող միջամտել, բայց մենք իրավական գործընթացին միջամտել չէ, որ խնդրել էինք, այլ խնդրել էինք Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Հայր Անդրեյի հետ մենք միշտ կապի մեջ ենք, եւ երբ տեղի Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվը փոխանցեց Պատրիարքարանի պատասխանը, կրքերն արդեն հանդարտված էին եւ այդքան էլ այժմեկան չէր պատրիարքարանի պատասխանը»,- նշեց Միքայել սրբազանը՝ ավելացնելով, որ ինքն իրավասու էլ չէ Պատրիարքին դիմելու: «Ես նման իրավասություն չունեմ ու չեմ էլ փորձել դիմել, ընդամենը դիմել եմ Հայր Անդրեյին, ով Պատրիարքի ներկայացուցիչն է այստեղ, իսկ Գյումրիի ռուսաց եկեղեցին Պատրիարքի անմիջական ենթակայության տակ է: Այսքանով այս պահին այլ խնդիր չկա: Տեսնում ենք, որ ռուսական կողմում որոշակի դրական փոփոխություն կա եւ այդ դրական տեղաշարժը, գուցե նաեւ Պատրիարքի միջամտությունն է, ո՞վ գիտի: Այո՛, ամեն դեպքում ես հույս ունեմ, որ Պերմյակովը կհանձնվի հայկական կողմին: Ես պնդում եմ՝ մենք այս հարցին պահանջատեր ենք, բայց խաղաղ ու հանդարտ: Խաղաղությունն ու հանդարտությունը կարելի է ներդաշնակեցնել պահանջատիրության հետ»,- ավելացրեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը :

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան