Խճանկար

«Միսս Կանադան» բեմահարթակ Է դուրս եկել հոկեյի մականներով զարդարված համազգեստով

1 րոպեի ընթերցում

«Միսս Կանադան» բեմահարթակ Է դուրս եկել հոկեյի մականներով զարդարված համազգեստով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Տիեզերք»-2015 մրցույթի մասնակիցները ցուցադրել են ազգային զգեստներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, այս տարի այդ փուլը առավել հիշարժան Է դարձել: Ազգային զգեստների շոուն տեղի Է ունեցել Մայամիում գտնվող Ֆլորիդայի միջազգային համալսարանում:

Մրցույթի մասնակիցները ջանացել են հանդես գալ առավել արտասովոր հանդերձներով, որպեսզի մնան ժյուրիի հիշողության մեջ: «Միսս Մեծ Բրիտանիան» բեմահարթակ Է դուրս եկել կարճ կարմիր պիջակով, որը նմանակում Է թագավորական գվարդիականի համազգեստը, «Միսս ԱՄՆ»-ը հանրությանը ներկայացել Է հսկայական թեւերով լողազգեստով, իսկ «Միսս Վենեսուելան» հագել տերեւներով, ծաղիկներով եւ թիթեռներով զարդարված զգեստ: Ռուսաստանցի Յուլյա Ալիպովան հագել Էր զմրուխտներով եւ սուտակներով զարդարված սպիտակ զգեստ, իսկ նրա գլխին շողում Էր կանացի գեղեցիկ գլխասարքը:

Համացանցի օգտատերերի շրջանում առավել մեծ հետաքրքրություն Է առաջացրել Շանել Բեքենլեհների համազգեստը, որը ներկայացնում Էր Կանադան: Նա իր զգեստը զարդարել Էր հոկեյի բազմաթիվ մականներով, իսկ նրա թիկունքում տեղադրված Էր Էլեկտրոնային տաբլոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում