Հասարակական

Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից մեկը եւս դուրս է գրվել

1 րոպեի ընթերցում

Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից  մեկը եւս դուրս է գրվել

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից մեկը եւս դուրս է գրվել: Կենտրոնում այս պահին շարունակում է բուժում ստանալ հունվարի 15-ի դեպքերի պատճառով վնասվածք ստացած միայն 1 ոստիկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը վերջինիս վիճակը բավարար է եւ, հավանաբար, այսօր կամ ամենաուշը վաղը նա եւս դուրս կգրվի հիվանդանոցից:

Հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի մոտ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր 28 քաղաքացի,նրանցից 18-ը ոստիկան: Ծանր եղել է ոստիկաններից 1-ի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նա Գյումրիից տեղափոխվել էր Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատություն:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում