Հասարակական

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը կկանոնակարգի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 17:00-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին, ժամը 13:00-ին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում