Հասարակական

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում կատարված սպանության դեպքի վայրից

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում կատարված սպանության դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսանյութում ներկայացված են հանցագործի թողած հետքերը` զենքը, պարկուճները, զինվորական համազգեստը, որի վրա էլ գրված է նրա անուն-ազգանունը: Ներկայացված են նաև զոհերի դիակները` անկողիններում պառկած:

Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում