Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր երկրորդ ուխտագնացությունն Է կատարում Ասիա

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր երկրորդ ուխտագնացությունն Է կատարում Ասիա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այցով ուղեւորվում Է Շրի Լանկա եւ Ֆիլիպիններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ուխտագնացությունը, որը կդառնա նրա յոթերորդ արտասահմանյան ուղեւորությունը եւ երկրորդը՝ ասիական աշխարհամաս, Բերգոլիո պապի համար ամենատեւականը կլինի նրա քահանայապետության ողջ ժամանակաշրջանում (2013 թվականի մարտի 13-ից ի վեր). այն կտեւի ուղիղ մեկ շաբաթ՝ հունվարի 12-ից մինչեւ 19-ը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ 2013 թվականի հուլիսին Բրազիլիա իր առաջին արտասահմանյան ուղեւորության ընթացքում Ֆրանսցիսկոսը խոստացել Էր ավելի մեծ ուշադրություն դարձնել Ասիա աշխարհամասին, որտեղ նրա նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդ պապը չի եղել: 2014 թվականի օգոստոսին Ֆրանցիսկոսն սկսել Է իրագործել այդ պլանները՝ այցելելով Հարավային Կորեա եւ հայտարարելով՝ շուտով Ասիա վերադառնալու մտադրության մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում