Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ կինոյի ճանաչման գործում. Նախագահը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Դուք ժամանակակից հայ կինոյի ամենաակնառու դեմքերից եք, ում արվեստը վաղուց է արժանացել բարձր գնահատականների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր՝ մեծ ավանդ եք ներդրել մեր մշակութային կյանքի աշխուժացման ու հարստացման, ինչպես նաև հայ կինոյի ճանաչման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ կինոարվեստի»:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը