Դեմոյանն ընթերցողի սեղանին դրեց «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 25-ին Հայկ Դեմոյանը ներկայացրեց «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը:«Սա իմ տասնհինգամյա աշխատանքի ամփոփումն է, որը սկսել եմ 1998-1999 թվականներից՝ ասպիրանտական տարիներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ գիրքը գրվել է ռուսերեն, որպեսզի ավելի լայն զանգվածների հասանելի լինի: Գիրքը հայտնվել է նաև մոսկովյան գրախանութներում: Հեղինակն աշխատությունում օգտագործել է չեզոք սկզբնաղբյուրներ՝ ցույց տալով, որ Թուրքիան իր ոչ կոնստրուկտիվ մոտեցմամբ էլ ավելի է թեժացրել ղարաբաղյան հակամարտությունը:

2015 թվականին լույս կտեսնի նաև գրքի անգլերեն տարբերակը, իսկ հետագայում նախատեսվում է գիրքը թարգմանել ֆրանսերեն և թուրքերեն: «Այս թեման խիստ արդիական է , և անհրաժեշտություն կա այն օտար լսարանին ներկայացնելու»,- նշեց Դեմոյանը:

Հայերեն English