«Գարդիան»-ը ներկայացրել է Սանտայի իրական «արհեստանոցը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային բևեռից հազարավոր կիլոմետրեր այն կողմ` Չինաստանի Յիվու քաղաքում գտնվում է Ձմեռ պապի «արհեստանոցը»: «Սանտայի Սուրբ ծննդի քաղաք» անվանումը ստացած Յիվուում գործում են 600 գործարաններ, և հենց այստեղ է արտադրվում ողջ աշխարհի սուրբծննդյան հարդարանքների և աքսեսուարների 60 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոդված պատրաստած հեղինակավոր «Գարդիան» պարբերականը նշում է, որ գործարանները սպասարկող «էլֆերը» մեծ մասամբ միգրանտներ են, ովքեր աշխատում են օրական 12 ժամ, ամսական ստանում են 200-300 ֆունտ աշխատավարձ, և նույնիսկ հստակ չգիտեն էլ, թե ինչ է Սուրբ ծնունդը:

«Օտարերկրացիների համար գուցե դա նման է Նոր տարուն (չինական)»,- ասում է 19-ամյա Վեյը, ով Յիվու աշխատելու է եկել Գուժիհոու գյուղական շրջանց: Նա իր հոր հետ ողջ օրն աշխատում է երկար կարմիր սենյակում, պրոպիլենային ձյան փաթիլները վերցնում և դնում է սոսնձի, ապա հատուկ մեքենայի մեջ, մինչև դրանք կարմրում են: Եվ նման կերպ այս իրերից օրական պատրաստում է 5 հազար հատ: Թեպետ պատրաստման ժամանակ Վեյի հայրը կրում է կարմիր գլխարկ, սակայն դա ոչ թե տոնական ոգի հաղորդելու համար է, այլ մազերը կարմրելուց պաշտպանելու համար: Հայր և որդի օրական տասը դիմակ են փոխում, որպեսզի չշնչեն այդ փոշին: Պարբերականը նշում է, որ սա հոգնեցուցիչ աշխատանք է, և նրանք, անշուշտ, հաջորդ տարի արդեն նույն աշխատանքը չեն անի. հենց բավարար գումար աշխատեն Վեյի ամուսնության համար, նրանք կվերադառնան Գուժիհու և այլևս երբեք չեն տեսնի կարմիր փոշու կույտը:

«Գարդիանը» նշում է, որ ամանորյա և սուրբծննդյան դեկորացիաներ պատրաստող այս համալիրը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես «աշխարհում առևտրի ամենամեծ մեծածախ շուկան», և այստեղ կատարվող աշխատանքների ծավալների համար անհրաժեշտ է ունենալ յուրօրինակ ծրագիր: Այս վայրը բաժանված է հինգ թաղամասի: Երկրորդ թաղամասում հնարավոր է տեսնել ամենազանազան սուրբծննդյան խաղալիքներ և զարդարանքներ:

Այդուհանդերձ, բրիտանական պարբերականն արձանագրում է, որ համացանցային վաճառք իրականացնող այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Alibaba-ն և Made in China-ն, իրենց առաջարկներով գերազանցում են Յիվուին: Եթե միայն Alibaba-ն առաջարկում է շուրջ 1,4 միլիոն տեսակի սուրբծննդյան հարդարանքներ, ապա Յիվուի շուկան կարող է ներկայացնել միայն 400 հազարը:

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը