Ստեփանակերտը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից Պաղեստինի ճանաչումը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը որդեգրել է բազմաստիճան ճանաչման ռազմավարություն եւ շուտով երկրի արտաքին դիվանագիտությունը` Հայաստանի եւ սփյուռքի օժանդակությամբ, նահանգային մակարդակից կանցնի նաեւ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: «Արցախի ճանաչումը նախ սկսվեց տեղական համայնքային մակարդակով: Շատերն ասում էին, որ դա ճիշտ չէ, քննադատում էին մեզ: Այժմ Արցախի ճանաչումն ընթանում է նահանգային մակարդակով: Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Կալիֆորնիան, որն աշխարհ տասը զարգացած տնտեսություն ունեցող նահանգներից մեկն է, մեզ ճանաչում են Բասկերի երկրում, Նոր Ուելսում: Շուտով մենք կհասնենք նաեւ պետական մակարդակի եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: Սա մեր նպատակն է եւ մենք Հայաստանի ու սփյուռքի հետ բավական քրտնաջան ենք աշխատելու այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստին, Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է ցանկացած ճանաչում, որը հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա` մանավանդ, եթե այն ընթանում է իրավունքի սահմաններում: Սակայն, այս պարգայում, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, Պաղեստինի եւ Արցախի հիմնախնդիրները միմյանցից խիստ տարբեր են:

«Պաղեստինի անկախության սկզբունքին դեմ չէ նաեւ Իսրայելը, որը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի անկախությունը. ուղղակի այնտեղ սահանների խնդիր կա: Ղարաբաղի դեպքում Ադրբեջանը վարում է ոչ կառուցողական, կարծր ֆաշիստական քաղաքականություն եւ չի էլ քննարկում Ղարաբաղի ճանաչման հեռանկարները»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ նման զարգացումները ազդակ են Ադրբեջանի համար, որ այդ երկիրը վերանայի այդ կածր քաղաքականությունը:

Բաբայանն ասաց, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում գոյություն ունեն նաեւ աշխարհաքաղաքական շահեր եւ չի կարելի միանգամից ակնկալել արդյունք, սակայն այդ ուղղությամբ Ստեփանակերտն աշխատում է:

Դեկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում 498 կողմ և 88 դեմ ձայներով Եվրախորհրդարանի պատգամավորները ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Եվրախորհրդարանն աջակցում է Պաղեստին պետության սկզբունքային ճանաչմանը և խնդրի «2 պետություն» լուծման բանաձեւին` հիմքում ունենալով 1967թ. սահմանը: Խորհրդարանը հույս է հայտնել, որ այս ամենը պետք է ընթանա խաղաղ բանակցություններին զուգահեռ։

Հայերեն English

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը