Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխում Է Վատիկանի շվեյցարական գվարդիայի հրամանատարին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխում Է Վատիկանի շվեյցարական գվարդիայի հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխում Է իր պալատական շվեյցարական գվարդիայի հրամանատարին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական օրգանին՝ L’Osservatore Romano թերթին, քահանայապետը գնդապետ Դանիել Ռուդոլֆ Անրիգին առաջարկել Է պաշտոնաթող լինել 2015 թվականի հունվարի 31-ից:

Այդպիսով՝ շվեյցարացի գվարդիականների զորակազմի հրամանատարը չի ստանա «պապական բանակի» ղեկավարի պաշտոնում իր գտնվելու հնգամյա ժամկետի եւս մեկ երկարացում: Ֆրանցիսկոսն արդեն հանձնարարել Է նոր թեկնածու գտնել նրան փոխարինելու համար:

Վատիկանի աղբյուրները Ֆրանցիսկոս պապի այդ որոշումը բացատրում են իր «զորքին» «նվազ ռազմամոլական» բնույթ հաղորդելու նրա ձգտմամբ: Դատելով գվարդիականներից մի քանիսի խոստովանություններից՝ հրամանատարը շատ խիստ Է եղել ենթակաների նկատմամբ: Այլ աղբյուրներ ենթադրում են, որ քահանայապետին դուր չի եկել գվարդիականների զորանոցի վերեւում գտնվող պալատում Անրիգի կողմից կառուցված անձնական հարկաբաժինների չափը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում