Հարություն Խաչատրյանի բոլոր կինոնկարները կլինեն Նյոնի միջազգային կինոփառատոնի էկրանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նյոնի միջազգային կինոփառատոնում հաջորդ տարի կկազմակերպվի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 3-ին տեղեկացրեց ինքը`Հ. Խաչատրյանը: Նա նշեց, որ նման ցուցադրությունները շատ կարևոր են ցանկացած ռեժիսորի համար:

«Նյոնի կինոփառատոնն աշխարհի մեծագույն փառատոներից է վավերագրական կինոյի ոլորտում: Այնտեղ այս տարվա ապրիլին անցկացվեց իմ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան: Ռեժիսորներից շատերը հաջողված ֆիլմեր են նկարահանում, սակայն ռետրոսպիկտիվներ չեն ունենում: Ռետրոսպեկտիվ նշանակում է, որ մարդ ունի հետաքրքիր ծրագիր, որը նորություն է մարդկանց համար: Փաստորեն, 2015-ի ապրիլին այնտեղ կներկայացվեն բոլոր ֆիլմերս: 15-ից ավելի ռետրոսպեկտիվներ եմ ունեցել, բայց այս անգամ իրադարձությունը 60-ամյակիս առթիվ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955թ. Ախալքալաքում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանիանվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: Հիմնադրել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2007թ.` Նիդեռլանդների արքայազն Քլաուսի մրցանակին: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, 2013թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

Հայերեն

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո