Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրախորհրդարանում հույսի եւ քաջալերանքի խոսք Է ուղղել եվրոպացիներին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ամբիոնից հույսի եւ քաջալերանքի ուղերձ Է հղել եվրոպացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա ելույթից առաջ ԵԽ-ի նախագահ Մարտին Շուլցն ընդգծել Է, որ «Եվրոպան վերջին վեց տարիներին հսկայական, դրամատիկական ճգնաժամ Է ապրում՝ վիթխարի հետեւանքներով»: «Դա, նախեւառաջ, վստահության կորուստն Է եվրոպական ինստիտուտների նկատմամբ, գաղափարների կորուստը: ԱՆհրաժեշտ Է, որ բոլորը միավորվեն, որպեսզի վերականգնվի այդ վստահությունը,-ընդգծել Է խոսնակը:-Ձեր ուղերձը եվրոպական ուղերձ Է: Այդ ուղերձի հիման վրա մենք միասնություն ենք ձեռք բերում»:
«Դա հույսի ուղերձ Է՝ հիմնված Է այն վստահության վրա, որ մեր խնդիրները կարող են միավորիչ հզոր ուժ դառնալ բոլոր այդ վախերը հաղթահարելու նպատակով, որոնք այժմ Եվրոպան զգում Է ամբողջ աշխարհի հետ միասին»,-ասել Է հովվապետը: Նրա կարծիքով՝ «Եվրոպայի գլխավոր հիվանդություններից մեկը դարձել Է մենությունը, որը բնորոշ Է նրանց, ովքեր շփումներ չունեն մյուսների հետ»:
«Մենությունն սկսել Է ավելի սուր զգացվել տնտեսական ճգնաժամի պատճառով, որը շարունակում Է ողբերգական հետեւանքներ ունենալ հասարակության կյանքի համար: Վերջին տարիներին ԵՄ-ի ընդլայնման համեմատ աճել Է նաեւ քաղաքացիների մի մասի անվստահությունը եվրոպական հաստատությունների նկատմամբ, որոնք նրանք դիտում Էին որպես մեկուսացած, անհատների ակնկալիքների նկատմամբ անտարբեր, եթե ոչ վնասակար կանոններ սահմանող հիմնարկություններ»,-նշել Է պապը:
Իր ելույթում Ֆրանցիսկոսն արծարծել Է Էներգիայի Էկոլոգիապես մաքուր աղբյուրների հարցերը, Մերձավոր արեւելքից եւ Աֆրիկայի երկրներից Եվրոպա գաղթի խնդիրները: Նա նաեւ անդրադարձել Է ծայրահեղականության թեմային, այդ թվում՝ կրոնական հողի վրա: Ֆրանցիսկոսը չի շրջանցել նաեւ գործազրկության աճը Հին աշխարհում եւ սովը:
Խոսելով ԵՄ-ի գործընկերների եւ այն երկրների հետ փոխգործակցության մասին, որոնք ապագայում կցանկանային դառնալ նրա անդամներ, Հռոմի պապն ընդգծել Է «յուրաքանչյուր անհատի յուրահատկությունն ըմբռնելու» կարեւորությունը:
«Եվրախորհրդարանի թանկագին անդամներ, եկել Է այնպիսի Եվրոպա կառուցելու համար միասին աշխատելու ժամանակը, որը պտտվում Է ոչ թե տնտեսության, այլ մարդկային անհատի սրբության շուրջը, անկապտելի անժեքների շուրջը»,-ասել Է քահանայապետը:
Դիտորդները Վատիկանի սուվերենի նոր ուխտագնացությունն արդեն որակել են ռեկորդային: Նախ, դա Հռոմի պապի ամենակարճատեւ ուղեւորությունն Է Իտալիայի սահմաններից դուրս. ծրագրի համաձայն՝ Ֆրանցիսկոսը Ստրասբուրգում կգտնվի երեք ժամ 50 րոպե:
Երկրորդ, Հռոմի քահանայապետի ներկայիս ուղեւորությունը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ, գործնականում չունի կրոնական բաղադրիչ եւ չի նախատեսում մասնակցություն եկեղեցական արարողություններին: Միեւնույն ժամանակ Վատիկանի դիվանագիտական աղբյուրները ընդգծում են, որ խոսքը չի վերաբերում Ֆրանսիա հովվապետի պաշտոնական այցին, եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ հանդիպումներ ծրագրված չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: