Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր առավոտյան այցելել է առանձին մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, արգելագոտում դիտել ցուցադրական պարապմունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,նախագահները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Արցախի և Հայաստանի ազգային հերոսի հիշատակին:

Սերժ Սարգսյանը եղել է նաև բանակային բնագծում, դիտել ստորաբաժանումների գործողությունները, ներկա գտնվել նոր զորանոցի ու զինավանի բացման արարողություններին, ապա խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

Աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ներկա է գտնվել անգիոգրաֆիկ կենտրոնի բացմանը: Բժշկական այս կենտրոնում կատարվելու են սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու և բուժվելու են անոթային խնդիրներ ունեցողները:

Հայերեն

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն