Քաղաքականություն

Ռուսաստանը կոչ Է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խուսափել լարվածության սաստկացման տանող քայլերից

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կոչ Է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խուսափել լարվածության սաստկացման տանող քայլերից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կոչ Է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք տանում են լարվածության սաստկացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Մենք խիստ անհանգստացած ենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպից, որը հանգեցրել Է մարդկանց զոհվելուն: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին,-ասել Է նա:-Ռուսաստանի դիրքորոշումն արտացոլված Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 12-ի հայտարարության մեջ»:

«Հաստատակամ կոչով դիմում ենք հակամարտության կողմերին՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք տանում են տարածաշրջանում լարվածության սաստկացման,-նշել Է Լուկաշեւիչը:- Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում ենք նրանց պատասխանատվության մասին հակամարտության խաղաղ լուծում գտնելու պարտավորության կատարման առումով, որը նրանք ստանձնել են Սոչիի, Նյու Պորտի եւ Փարիզի հանդիպումներում»:

Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ «կշարունակի ղարաբաղյան հակամարտութըյան կարգավորման գործում կողմերին աջակցություն ցուցաբերելու նպատակասլաց ջանքերը», ասել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում