Քաղաքականություն

Միյատովիչի հարցերն անհարմար վիճակի մեջ դրեցին ադրբեջանցի պաշտոնյային

2 րոպեի ընթերցում

Միյատովիչի հարցերն անհարմար վիճակի մեջ դրեցին ադրբեջանցի պաշտոնյային

ԹԲԻԼԻՍԻ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 11-րդ համաժողովի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Քամրան Հասանովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի մասին քննադատությունը միակողմանի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, իր արձագանքով Միյատովիչը վերահաստատել է այսօր Թբիլիսիում հնչեցրած գնահատականները: «Ես շատ լավ տեղյակ եմ խոսքի ազատության իրավիճակից Ադրբեջանում, ես այնտեղ եմ եղել բազմաթիվ անգամներ, ինձ հնարավորություն է տրվել մուտք ունենալ Ադրբեջանի բանտեր, ես այցելել եմ բանտերում գտնվող լրագրողներին եւ բլոգերներին, ես նույնպես լսել եմ պատմություններ այն մասին, որ այս մարդկանցից մի քանիսը «թմրավաճառներ» են, «խուլիգաններ» եւ այլն»,- նշել է Միյատովիչը՝ արձագանքելով այն պնդումներին, թե իբր ադրբեջանական բանտերում իրենց քաղաքական և լրագրողական հայացքների համար բանտարկվածներ չկան:

Միյատովիչն ընդգծեց, որ բազմիցս հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ: «Այդ այցերի արդյունքում շատերը համաներվել են, սակայն քանի դեռ կան բանտարկյալներ, ովքեր այնտեղ են հայտնվել իրենց գրած կամ ասած բառերի համար, դա խնդիր է, եւ դա չի փոխվի՝ մինչեւ դուք չփոխեք դա»,- ասել է Միյատովիչը՝ հավելելով, որ իրենց խոսքերի եւ գրածների համար մարդկանց բանտարկելը չի լուծի Ադրբեջանում եղած որեւէ հարց:

«Մարդիկ, ովքեր այստեղ են եղել ամեն տարի (ԵԱՀԿ ԶԼՄ-ների համաժողովի մասին է), եւ հենց այս պահին, երբ ես խոսում եմ, նրանք կամ տնային կալանքի տակ են, կամ նրանց արգելված է երկրից դուրս գալը, կամ բանտերում են: Որտե՞ղ է Ալսուն, որտե՞ղ է Խադիջան, որտե՞ղ է Մեհմանը, որտե՞ղ է Ալին: Նրանք քրեական հանցագործնե՞ր են՝ ես այդպես չեմ կարծում»,-եզրափակել է Միյատովիչը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում