Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներին անհատույց տրամադրվում է գարու, առվույտի եւ կորնգանի սերմացու

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներին, համաձայն ՀՀ կառավարության այս տարվա օգոստոսի 14-ի համապատասխան որոշման, հատկացվել է գարնանացան գարու, առվույտի եւ կորնգանի սերմացու, որոնք այս օրերին անհատույց տրամադրվում են օգտատերերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, սերմացուն բաշխվում է ըստ մարզի բնակչության ընդհանուր թվաքանակի:

Ընդհանուր հաշվով մարզ է ներկրվել 225 տոննա 250 կգ գարնանացան գարու, 30 տոննա 794 կգ առվույտի եւ 34 տոննա 082 կգ կորնգանի սերմացու: Նշված կուլտուրաներից համայնքներում 1 շնչին բաժին է հասնում 955 գրամ գարնանացան գարու, 143 գրամ առվույտի և 158 գրամ կորնգանի սերմացու: Գեղարքունիքի մարզի համայնքներին հասանելիք սերմացուների բաշխումը կատարվում է համայնքների բնակիչների թվաքանակի վերաբերյալ նախապես ներկայացված հայտերի հիման վրա, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների վերահսկողությամբ:

Համայնքներում սերմացուների բաշխումը տեղի կունենա այդ նպատակով հրավիրվելիք ավագանիների նիստերի ընթացքում կայացրած որոշումների հիման վրա:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները